Չորս օրում ավելի քան 1,7 հազար հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք
Գազայի հատվածից առնվազն 1 750 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք չորս օրում: Ինչպես մայիսի 14-ին Twitter-ի իր էջում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը, հրթիռակոծումների հետեւանքով զոհված իսրայելացիների թիվը հասել է յոթի։
Զինվորականների գնահատումներով՝ հարվածների ընթացքում վերքեր է ստացել ընդհանուր առմամբ Իսրայելի 523 բնակիչ:
Վնաս է հասցվել դպրոցի, հիվանդանոցի եւ բազմաթիվ բնակելի տների: «Ի պատասխան (այդ հարվածների) Իսրայելի պաշտպանության բանակը խոցել է ավելի քան 650 թիրախ Գազայի հատվածում, ներառյալ արձակման հրթիռային կայանքներ, 10 թունել, (որոնք պաղեստինցի արմատականներն օգտագործում են Իսրայելի վրա գրոհների համար), ՀԱՄԱՍ (շարժման) եւ «Իսլամական ջիհադի» 100-ից ավելի զինյալների:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է ափամերձ միջատարածքի առողջապահության նախարարությունը, մայիսի 10-ից Գազայի հատվածին չդադարող իսրայելական հարվածների զոհ է դարձել 109 պաղեստինցի, այդ թվում 28 դեռահաս եւ 15 կին: Վիրավորվել է ավելի քան 620 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: