Բաժիններ՝

Մեր բախտը մի քիչ բերեց. Արսեն Վենգեր

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ իրեն դուր է եկել թիմի ելույթը «Վեսթ Բրոմվիչի» հետ հանդիպման ժամանակ (2։0)։

«Առաջին հերթին պետք է նշեմ, որ լավ ֆուտբոլ ցուցադրեցինք, բազմաթիվ պահեր ստեղծեցինք և անառիկ պահեցինք սեփական դարպասները։ Այլևս իրավունք չունեինք միավոր կորցնելու։ Հաջողակ օր էր։

Ես ինձ ավելի հանգիստ կզայի, եթե կարողանայինք իրացնել մեր բոլոր պահերը։ Թիմը վստահ չէր խաղում գրոհը երզափակելիս։

Առաջին 11 մետրանոցի հետ մեր բախտը մի քիչ բերեց. Կասորլան խաղից հետո ասաց, որ իր ոտքերին թույլ են հարվածել»,- Վենգերի խոսքերն է մեջբերում BBC-ին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս