Բաժիններ՝

Ճապոնիայում ռեկորդային թվով ծանր վիճակում կորոնավիրուսով վարակվածներ են արձանագրել. Kyodo

Ճապոնիայի այն բնակիչների թիվն, ովքեր կորոնավիրուսով վարակվելուց հետո գտնվում են ծանր վիճակում, հասել է 1 131-ի, ինչը երրում դարձել է ամենաբարձր ցուցանիշը համավարակի սկզբից ի վեր: Մայիսի 7-ին այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը։

Վերջին անգամ համապատասխան հակառեկորդը նորացվել է մայիսի 5-ին՝ 1 114 ծանր հիվանդ: Այդ խմբին են դասվում այն ախտահարվածներն, ովքեր միացված են թոքերի արհեստական օդափոխման ապարատներին կամ անհետաձգելի բուժում են անցնում վերակենդանացման բաժանմունքներում: Ըստ որում Ճապոնիայում վարակման ընդհանուր թիվն այժմ գերազանցել է  662 հազարը, ավելի քան 10,6 հազար մարդ մահացել է: Ճապոնիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածման տեմպերի արագացման պատճառով ապրիլի 25-ից մինչեւ մայիսի11-ն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Տոկիոյում, ինչպես նաեւ Օսակայի, Կիոտոյի եւ Հյոգոյի արեւմտյան պրեֆեկտուրաներում:

Սպասվում էԷ, որ դրա գործողությունը կերկարաձգվի մինչեւ մայիսի 31-ը, ինչպես նաեւ կտարածվի Ֆուկուոկայի հարավ – արեւմտյան եւ Այտիի կենտրոնական պրեֆեկտուրաների վրա: Արտակարգ դրության շրջանակներում Ճապոնիայի իշխանությունները, մասնավորապես, պահանջում են ալկոհոլ չվաճառել հասարակական սննդի ձեռնարկություններում, տեղացի բնակիչներին խնդրում են իրենց տներից դուրս չգալ առանց անհրաժեշտության, իսկ գործատուներին՝ աշխատակիցներին փոխադրել հեռավար ռեժիմի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս