Պնդուկով իտալական թխվածքաբլիթ՝ առանց ալյուրի
Բաղադրիչներ
1. Պնդուկ – 340 գ
2. Շաքարավազ – 1.25 բաժակ
3. Աղ – 1/2 թ/գ
4. Ձվի սպիտակուց – 4 հատ
5. Վանիլի էքստրակտ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացնել մինչև 160 աստիճան: Երկու տապակների վրա յուղաթուղթ տեղադրել:
2. Բլենդերով մանրացնել պնդուկը և շաքարավազը, մինչև ալյուր դառնալը: Լցնել մեծ թասի մեջ:
3. Մեկ այլ թասի մեջ հարել սպիտակուցն աղի հետ, մինչև լավ պնդանալը: Զգուշությամբ ավելացնել պնդուկային զանգվածը: Լցնել վանիլինը:
4. Տապակի վրա գդալով թխվածքաբլիթներ ձևավորել՝ իրարից 5 սմ հեռավորությամբ:
5. Թխել 25-30 րոպե, մինչև ոսկեգույն դառնալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը