«Կարծում եմ՝ մայիսի 3-ի մասով անակնկալներ չեն լինելու». Իվետա Տոնոյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝  անընդունելի է այն հետևողական քաղաքականությունը, որը վերջին երեք տարիների ընթացքում  վարում է իշխանությունը: Մասնավորապես՝ հասարակությանը  բաժանելով սևերի ու սպիտակների, յուրայինների և ոչ յուրայինների:

«Վերջին օրերին ականատես եմ լինում տարբեր խոսակցությունների, ու  տարբեր կարծիքներ են հնչում Սյունիքում ծավալվող գործողություններին մասնակիցների վերաբերյալ: Ինչպես է պատահում, որ այս կամ այն մարզում, օրինակ, ծափողջույններով են դիմավորում Նիկոլ Փաշինյանին, այդ մարզը լավն է, յուրային է, բայց այնտեղ, որտեղ իրենց համար հնչում է ոչ ցանկալի պիտակավորում, այդ մարզը դառնում է ոչ ցանկալի, այդպես չի լինում:  Միշտ ասում են, թե սյունեցիներին եղել են  ուղղորդողներ, եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ուրեմն երեխաներին իշխանությունների այցերին բերելու համար եղել են ուղղորդողներ»,- նշեց Իվետա Տոնոյանը:

Անդրադառնալով մայիսի 3-ին վարչապետի ընտրությանը, Իվետա Տոնոյանն ասաց, որ արդեն ասել են, որ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու. «Անակնկալներ չեն լինելու, կարծում եմ՝ մայիսի 3-ի մասով անակնկալներ չեն լինելու»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս