Դատախազները միմյանց չեն ապտակել․ Քննչական կոմիտեի հերքումը
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում հերքում«Armlur.am» կայքում հրապարակված լուրը։
«2021թ. ապրիլի 27-ին «Armlur.am» կայքում հրապարակվել է հոդված՝ «Դատախազները ապտակ են ստացել գործընկերներից. բացառիկ տեղեկություն» վերտառությամբ:
Հարկ ենք համարում նշել, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և նման միջադեպ տեղի չի ունեցել: Տեղեկությունը հերքել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Կարապետ Համբարձումյանը:
Կոչ ենք անում գործընկեր-լրատվամիջոցին՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, հանրությանը մոլորեցնելուց և հրապարակել միայն ստուգված տեղեկատվություն»: