Ինչպես մաքրել հեռախոսը աղբից և արագացնել դրա աշխատանքը
Android սարքերը և iPhone-ները մաքրելու ամենահեշտ և արդյունավետ եղանակները:
1. Վերագործարկեք ձեր սարքը
Սա շատ պարզունակ, բայց հարմարանքը «վերակենդանացնելու» ամենապարզ և ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Վերաբեռնելիս ոչ միայն համակարգի բոլոր գործընթացները վերագործարկվում են, այլ ջնջվում են տարբեր ժամանակավոր ֆայլեր, որոնք տեղ են զբաղեցնում և դանդաղեցնում են սմարթֆոնը:
Վերագործարկելու համար սովորաբար պարզապես սեղմեք և պահեք միացման ստեղնը մինչև ընտրացանկը հայտնվի, ապա ընտրեք համապատասխան տարրը: Եթե այն չի աշխատում, կարող եք պարզապես անջատել և միացնել հարմարանքը՝ արդյունքը նույնը կլինի։
2․Տեղադրոք անհրաժեշտ թարմացումները
Սմարթֆոնները և առհասարակ գադջետները պետք է ժամանակ առ ժամանակ պարտադիր թարմացնել: Օպերացիոն համակարգն ինքն է հիշեցնում, թե երբ են հասանելի նոր թարմացումները:
Ամեն անգամ նոր թարմացումը չստուգելու համար կարող եք միացնել մեխանիկորեն թարմացման համակարգը: Դրանից հետո թարմացման առկայության և լավ ինտերնետ կապի դեպքում սմարթֆոնը կթարմացվի ինքնուրույն: Ձեզ անհրաժեշտ կլինի միայն տալ ձեր համաձայնությունը։
Թարմացումները պարտադիր պետք է անել, անգամ, եթե չեք հավանել նոր տարբերակը:
Միակ դեպքը, երբ պետք է խուսափել թարմացումներից, այն է, երբ դուք օգտագործում եք ձեր սմարթֆոնը 3 տարուց ավելի: Այս դեպքում սմարթֆոնը գուցե պատրաստ չլինի նոր թարմացումներին:
Apple-ի դեպքում մի շտապեք թարմացնելուց անմիջապես հետո մեղադրել ձեր սմարթֆոնին դանդաղ աշխատանքի համար: Համակարգին որոշակի ժամանակ է պետք՝ բոլոր ֆայլերը ինդեքսավորելու, քեշը ջնջելու և իր աշխատանքն ու ծրագրերը օպտիմալացնելու համար: Սմարթֆոնը մի փոքր դանդաղելու է, տաքանալու և լիցքաթափվելու է սովորականից արագ, սա նորմալ է:
Իրականում այստեղ շտկելու բան չկա: Պարզապես պետք է սպասել: Իդեալական է երեկոյան թարմացնել և iPhone-ը մեկ գիշեր թողնել լիցքավորված, որպեսզի iOS-ը կարողանա հանգիստ ավարտել իր բոլոր գործերը:
Դանդաղելու մեկ այլ պատճառ կարող է լինել կուտակված աղբը և սխալները iOS-ի նախորդ տարբերակներից: Դա սովորաբար տեղի է ունենում, եթե մաքուր տեղադրում կատարելու փոխարեն մի քանի տարի անընդմեջ թարմացնում եք ձեր սարքը:
Որպեսզի դա տեղի չունենա, լավագույնն այն է, որ փոխարինեք թարմացումը ամբողջական տեղադրմամբ։ Պահուստային պատճենը, ամեն դեպքում, ավելի լավ է պահպանել` գոնե iCloud-ում:
3․Մաքրեք քեշը
Ժամանակավոր ֆայլերը և տարբեր աղբարկղերը հեռացնելու մեկ այլ միջոց է համակարգի քեշը մաքրելը: Քանի որ iOS-ի համար դրա համար առանձին գործառույթ չկա, դա տեղի է ունենում սարքի վերաբեռնման ժամանակ: Բայց Android-ում կարող եք մաքրումը կատարել ՝ կարգավորումներում բացելով հիշողության հատվածը։
Սմարթֆոնի ծանրաբեռնված հիշողությունը կարող է առաջացնել մի շարք խնդիրներ: Դրա համար միանգամից որոշեք, թե ինչպես եք խնայելու հիշողությունը:
Այս հարցում կարող են օգնել ամպային հավելվածներից՝ OneDrive-ը՝ Windows-ում, iCloud-ը՝ iOS-ում, «Google Диск»-ը, Dropbox-ը՝ Android-ում:
Այս ամպային պահոցները պահում են ֆայլերը միայն իրենց տիրույթում, սակայն ամեն պահի կարելի է բեռնել ֆայլը: Սակայն պետք է նշել, որ ավելի ապահով է կարևոր փաստաթղթերը ևս մեկ պահոցում պահպանելը:
Բացի այդ, բոլոր օպերացիոն համակարգերում կան տարածքի խնայման հավելվածներ:
4. Հեռացրեք ավելորդ ծրագրերն ու դրանց տվյալները
Ներքին պահեստի վրա ազատ տարածության բացակայությունը հանգեցնում է ֆայլերի դանդաղ հասանելիության, և, որպես արդյունք, սարքի աշխատանքի նվազման:Խորհուրդ է տրվում թողնել ընդհանուր ծավալի առնվազն 10% -ը, իսկ ավելի լավ `20-25%:
5. Տեղադրեք հավելվածների lite տարբերակները
Եթե սկավառակի տարածքի խնայողության հարցը շատ սուր է, ապա տրամաբանական լուծումը կլինի սովորական զննարկիչները, ակնթարթային մեսենջերները և սոցիալական ցանցերի հավելվածները հեռացնելը և դրանց փոխարեն տեղադրել թեթև, այսպես կոչված, lite- վարկածներ: Դրանք կարելի է գտնել Google Play-ում և App Store-ում ՝ հավելվածի անվան վրա ավելացնելով lite:
6․Հեռացրեք ավելորդ բովանդակությունը
Եթե վերը նշված բոլորն անելուց հետո սմարթֆոնի պահուստը դեռ լի է, դուք ստիպված կլինեք վերանայել լուսանկարները, տեսանյութերը, երաժշտությունը և այլ մեդիա բովանդակությունը: Բոլոր անպետք ֆայլերը կարող են անմիջապես ջնջվել, և արժեք ունեցող ֆայլերը կարող են վերբեռնվել ամպային պահեստներից մեկում կամ պատճենվել համակարգչում:
7. Նվազեցնել վիդջեթների քանակը
Այլ լրացուցիչ գործառույթների նման, վիդջեթները կարող են համակարգը ծանրաբեռնել և դանդաղեցնել: Սա հատկապես նկատելի է բյուջետային և հնացած սարքերի վրա: Կա միայն մեկ ելք ՝հանել հատուկ նշանակության բոլոր տարրերը և թողնել միայն ամենաանհրաժեշտները:
8. Անջատեք ինտերֆեյսի անիմացիաները և այլ էֆեկտները
Աշխատասեղանների միջև անցումների անիմացիաներն ու ինտերֆեյսի այլ էֆեկտների մատուցումն այնքան են ծանրաբեռնում պրոցեսորը, որ հնացած կամ ամենաարագ սմարթֆոնը կարող է նկատելիորեն դանդաղեցնել դրա պատճառով՝ անջատելով այս ընտրանքները ՝ կարող եք բարելավել կատարողականությունը։
Ինչպես նշեցինք, քեշի մաքրումն ու ավելորդ ֆայլերից ազատվելը կօգնի ոչ միայն տեղ ազատել հիշողությունում, այլև կարագացնի համակարգի աշխատանքը: Մասնագետները նշում են, որ սմարթֆոնը մաքրելու համար այնքան էլ ցանկալի չէ օգտագործել երրոդ կողմի ծրագրեր։ Սակայն, այնուամենայնիվ, եթե ուզում եք հեշտացնել ձեր գործը, ապա առաջարկում ենք որոշ փորձված ծրագրեր։
1. Clean Master-Բացի սմարթֆոնը մաքրելուց՝ հակավիրուս, մարտկոցի ջերմաստիճանի որոշում, թվային ֆոտո, անվտանգ միացում Wi-Fi ցանցերին:
2. DU Speed Booster & Cleaner-Բացի սմարթֆոնը մաքրելուց՝ ավելորդ հավելվածների աշխատանքի կասեցում, ցանցին միանալու արագության չափում, որոշ ֆայլերի վերականգնում:
3. GO Speed-Բացի սմարթֆոնը մաքրելուց՝ խաղերի արագացուցիչ, անձայն ծանուցումներ, ֆայլերի ցանկ, որոնք պետք չէ սկանավորել:
4. Power Clean-Բացի սմարթֆոնը մաքրելուց՝ հավելվածնների պաշտպանություն գաղտնաբառով, ծանուցումներ ամբողջական լիցքավորման մասին, խորհուրդներ օպտիմիզացիայի մասին:
5. All-In-One Toolbox-Բացի սմարթֆոնը մաքրելուց՝ սմարթֆոնը մարքելու մասին պարբերական վիճակագրություն, ռեզերվային պատճենում և վերականգնում:
6. Systweak Android Cleaner-Բացի սմարթֆոնը մաքրելուց՝ ծանուցումների դիսպետչեր, WhatsApp-ով ուղարկված և ստացած մեդիաֆայլերի որոնում:
7. The Cleaner-Բացի սմարթֆոնը մաքրելուց՝ հավելվածների հարմար դասավորություն, հիշողությունը մաքրելու մասին հիշեցումներ, խաղերի արագացուցիչ:
8. Ccleaner-Բացի սմարթֆոնը մաքրելուց՝ մարտկոցի և լիցքավորման մասին տվյալների տրամադրում, հուշումներով ծանուցումներ:
9. Avast Cleanup-Բացի սմարթֆոնը մաքրելուց՝ եղանակի մասին տեղեկություններ դիսփլեյին՝ տեղեկությունները մաքրելու հնարավորությամբ:
10. 360 Security-Բացի սմարթֆոնը մաքրելուց՝ խաղերի արագացուցիչ, ջերմաստիճանի գնահատական, սմարթֆոնի որոնում, հակավիրուս:
Սիրարփի Աղաբաբյան