Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ կարևորելով Հելսինկիի հիմնարար սկզբունքները

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական ջանքերին` կարևորելով տարածքային ամբողջականության, հակամարտությունների խաղաղ կարգավորման և ժողովուրդների ինքնորոշման հիմնարար սկզբունքները:

«ԵԽԽՎ-ում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը որոշակի մեկնաբանությունների տեղիք է տվել։

Նախկինում Գերմանիան սատարում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարգավորման սկզբունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը։ Փոխվե՞լ է արդյոք Գերմանիայի դիրքորոշումը Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո» ԳԴՀ կառավարության խոսնակը հայտարարել է.

«Դաշնային կանցլերը ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում անդրադարձել է միջազգային իրավունքի կարևորությանը: Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի մասին այս համատեքստում համատեղ նշումը նախ և առաջ պետք է հասկանալ, որ դաշնային կառավարությունը երկու դեպքերում էլ մերժում է ուժը և ուժի կիրառումը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց:

Դաշնային կառավարությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական ջանքերին՝ Հելսինկիի հիմնարար երեք սկզբունքների հիման վրա, որոնք են՝ տարածքային ամբողջականությունը, խնդիրների խաղաղ կարգավորումը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»:

Տեսանյութեր

Լրահոս