Նոր գործեր կհարուցվեն, «թալանի» նոր «բացահայտումներ» կլինեն․ Ամրամ Մակինյան
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ակնհայտ է, որ որպես նախընտրական քարոզարշավի պարտադիր բաղկացուցիչ՝ «Վերջ թավիշին» խորագրով բազմաթիվ նոր գործեր կհարուցվեն, «թալանի» նոր «բացահայտումներ» կլինեն, թափ կստանան հատկապես զինվորակաների դեմ իրականացվող հետապնդումները և բոլորը մեղավոր կկարգվեն, բացի հիմնական մեղավորից, պետությունն արտաքին մարտահրավերներին դիմակայելու հարցում էլ ավելի կթուլանա…և դա կտևի մինչև չարի իշխանության վերջը»։