Բաժիններ՝

Թրամփը Բայդենին կոչ է արել զորքերն Աֆղանստանից դուրս բերել սեպտեմբերի 11-ից շուտ

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախագահ Ջո Բայդենին կոչ է արել ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերել իրենց կողմից պլանավորված ժամկետից՝ սեպտեմբերի 11-ից, ավելի շուտ։

«Աֆղանստանից դուրս գալը հիանալի և դրական քայլ է: Ես պլանավորել էի հեռանալ մայիսի 1-ին, և մենք պետք է որքան կարելի է ավելի մոտ մնանք այդ գրաֆիկին»,-նախկին նախագահի հայտարարությունը մեջբերում են ամերիկյան ԶԼՄ-ները: Նրա խոսքով՝ երկու պատճառ կա այն բանի համար, որպեսզի ԱՄՆ-ի զինվորականներին Աֆղանստանից դուրս բերենք մինչև սեպտեմբերի 11-ը:

«Մենք կարող ենք և պետք է ավելի շուտ դուրս գանք: Տասնինը տարի՝ դա բավական է, իսկապես, չափազանց շատ է և չափազանց երկար»,-նշել է Թրամփը: Բացի այդ, սեպտեմբերի 11-ը, նրա կարծիքով, պետք է «մտորումների և հիշողության օր մնա՝ ի պատիվ այն մեծ անձանց, որոնց մենք կորցրել ենք»: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը որոշում էր ընդունել մայիսի 1-ին սկսել զորքերի դուրսբերումն Աֆղանստանից: Այդ գործընթացը պլանավորվում է ավարտել մինչև 2021 թվականի սեպտեմբերի 11-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս