Ռուս խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտի օդանավակայանում անցկացվել է Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսի փորձը․ ՌԴ ՊՆ
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ձեռնամուխ են եղել 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան նվիրված հանդիսավոր երթի նախապատրաստման աշխատանքներին, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Ինչպես նշվում է գերատեսչության հաղորդագրությունում, Ստեփանակերտի օդանավակայանում հանդիսավոր երթի փորձերին մասնակցել են շուրջ 400 ռուս զինծառայողներ:
«Հանդիսավոր երթի փորձերին մասնակցում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) անձնակազմը՝ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը: Բացի այդ, փորձերին մասնակցում են հումանիտար արձագանքման կենտրոնի, ռազմական ոստիկանության, հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումների, ռուսական խաղաղապահ զորակազմի կառավարման խմբի, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման անձնակազմը»,- ասված է հաղորդագրության մեջ։