25 փաստ Տիտանիկի մասին, որոնք ձեզ կապշեցնեն
Լեգենդար Տիտանիկ նավի պատմությունը լի է բազմաթիվ առեղծվածներով ու առասպելներով ժ՝ լայնորեն հայտնի և ոչ այնքան: Ներկայացնում ենք մի քանի զարմանալի փաստ այս լեգենդար նավի մասին:
25. Տիտանիկի մասին առաջին կինոնկարը նկարահանվել է աղետից մեկ ամիս չանցած, և գլխավոր դերում հանդես է եկել նավաբեկությունից փրկված դերասանուհի:
24. Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Իր Սենը ծնվել է նավի խորտակման օրը:
23. Նավում եղել է 12 շուն, որոնցից երեքը ողջ են մնացել: Լուսանկարում շներից մեկն է:
22. Տիտանիկի մնացորդները հայտնաբերվել են աղետից միայն 73 տարի անց:
21. Քեյթ Ուինսլեթը, ով նկարահանվել է «Տիտանիկ» ֆիլմում (1997), պատմել է, որ ատում է My Heart Will Go On երգը:
20. Ժամանակակից նավերը այսբերգին բախվելու ավելի մեծ հավանականություն ունեն, քան Տիտանիկը:
19. Այսբերգը, որին բախվեց նավը (նկարում), իր ճանապարհը սկսել է մոտ երկու հազար տարի առաջ:
18. Նավի 30 մեխանիկներից ոչ մեկը ողջ չի մնացել:
17. Տիտանիկի նավակները կարող էին տեղավորել ուղևորների կեսից ավելիին:
16. 13 զույգ նորապսակներ իրենց մեղրամիսն անցկացնում էին Տիտանիկում:
15. Նավի վրա այսօր ամենաթանկ համարները կարժենային ավելի քան 100.000 դոլար:
14. Աղետից փրկված միակ ճապոնացուն արտաքսել են երկրից և վախկոտ անվանվել՝ մյուս ուղևորների հետ չմահանալու համար:
13. Նավը կարող էր ջրի մակերեսին մնալ չորս հատվածախցի խորտակվելու դեպքում, սակայն ճակատագրական գիշերը դրանցից վնասվել են վեցը:
12. Բացի Տիտանիկից, պատմության մեջ ոչ մի այլ նավ երբեք չի խորտակվել այսբերգին բախվելու պատճառով:
11. Hershey’s Chocolate շոկոլադի գործարանի հիմնադիր Միլթոն Հերշին վերջին րոպեին չեղյալ է հայտարարել իր ամրագրումը՝ գործնական անհետաձգելի հանդիպումների պատճառով:
10. Տիտանիկն այնքան հսկայական էր, որ խորտակվել է 2 ժամ 40 րոպե:
9. Տիտանիկը բախումից առաջ: Դիտորդները նկատել են այսբերգը, նավի ընթացքը փոխելու հրամանն արձակվել է 30 վայրկյան անց: Առանց այս հապաղման՝ բախումից հնարավոր էր խուսափել:
8. Կա վարկած, որ Տիտանիկի կործանման հիմնական պատճառը սառույցի միրաժի հետևանքն էր, որը դիտորդներից թաքցնում էր այսբերգի իրական ուրվագծերը:
7. À la Carte ռեստորանի շեֆ-խոհարարն այնքան ալկոհոլ է օգտագործել, որ կարողացել է երկու ժամ դիմակայել ատլանտյան սարսափելի ցրտին:
6. 1997 թվականին նկարահանված «Տիտանիկ» կինոնկարը շատ ավելի մեծ բյուջե ուներ, քան իրական նավի կառուցումը:
5. Երաժիշտներն անընդմեջ մի քանի ժամ նվագում էին, երբ նավը խորտակվում էր: Նրանք բոլորը մահացել են:
4. Տիտանիկի չորրորդ ծխնելույզը դեկորատիվ էր:
3. White Star Line նավերի կիրակնօրյա սովորական վարժանքները չեղյալ են հայտարարվել ուժեղ քամու պատճառով:
2. Նավն այնքան մեծ էր, որ 176 մարդ միայն աշխատում էր ածուխը վառարանները գցելու համար:
1. Տիտանիկն ուներ իր սեփական թերթը՝ Atlantic Daily Bulletin-ը: