«Թվիթեր»-ում խափանումներ են
                                    «Թվիթեր»-ը հայտարարել է սոցիալական ցանցում խափանումների մասին: Այս մասին ընկերությունը գրառում է կատարել սոցցանցի իր էջում:
Մասնավորապես ընկերությունից հայտնել են, որ խնդիրներ կան գրառումները ներբեռնելու հետ կապված: Նրանք տեղեկացրել են, որ աշխատանքներ են իրականացվում խնդիրները կարգավորելու ուղղությամբ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    