Հոկտեմբերի առաջին տասնօրյակում արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը Նիկոլն ուղիղ տեքստով ասել է՝ ԳՇ պետը պահանջում է քաղաքական լուծում գտնել ու դադարեցնել պատերազմը․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Օնիկ Գասպարյանի հեռահար բանավեճին ու փոխադարձ մեղադրանքներին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Օնիկ Գասպարյան – Նիկոլ Փաշինյան վեճը նոր զարգացումներ է ստանում։ Նիկոլը հանրությանը ևս մեկ անգամ խաբելու համար հրապարակում է ԱԽ գաղտնի արձանագրություններ։ Գասպարյանը պնդում է, որ դրանք կրճատ հատվածներ են։ Նա պահանջում է, որ հրապարակվեն ձայնագրություններն ամբողջությամբ։

Նիկոլն ասում է, որ Գասպարյանը իբր թե իրեն չի զգուշացրել պատերազմը շուտափույթ կերպով դադարեցնելու մասին։ Նա ձև է անում, թե մոռացել է, որ այդ մասին ժամանակին ինքը դրական էր պատասխանել մամուլով։

Բացի այդ նա մոռացել է, որ հոկտեմբերի առաջին 10-օրյակում արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպելիս ուղղակի տեքստով ասել է, ԳՇ պետը պահանջում է քաղաքական լուծում գտնել և դադարեցնել պատերազմը։ Ի՞նչ է ուզում նիկոլը։ Երևի ինչ-որ մեկը նրան հուշում է. այս ժողովրդին ինչքան ուզես կարող ես խաբել»:

Տեսանյութեր

Լրահոս