Բաժիններ՝

«Քո հրեշտակը». Սոնան նոր երգ և հոլովակ է ներկայացրել

Ոչ միայն հայկական, այլև ռուսական էստրադան նվաճած երգչուհի Սոնան երկրպագուներին է ներկայացրել «Քո հրեշտակը» («Твой ангел») երգի հոլովակը, որն արդեն համացանցում է:

«Թող յուրաքանչյուրը գտնի իր կեսին, և թող յուրաքանչյուրն ունենա իր պահապան հրեշտակը»,- հոլովակին կից գրել է երգչուհին:

Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Կոնստանտին Գուբինն է, հոլովակի ռեժիսորը՝ Արթուր Մանուկյանը:

Սոնան էթնոեվրոփոփ ոճի երգչուհի է: Նա 1991 թվականին մասնակցել է մոսկովյան «Առավոտյան աստղ» («Утренняя звезда») մրցույթին` հասնելով եզրափակիչ փուլ: Միաժամանակ թողարկել է իր առաջին «Սոնա» ալբոմը Իսպանիայում` նկարահանելով երկու տեսահոլովակ «Back to the ancient World» և «Stay with me» ստեղծագործությունների հիման վրա: 1997 թվականին Սոնան նոր շունչ է տալիս Կ. Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբին, երբ գեղարվեստական ղեկավար է դառնում Արմեն Մարտիրոսյանը, իսկ Սոնան հանդես է գալիս որպես մեներգչուհի: 2005 թվականին երգչուհին վերադառնում է ռուսական էստրադա: Նրա երգացանկում ընդգրկված հանրահայտ հիթերից են «Ամեն ինչ կանցնի» («Все пройдет») և «Սիրտս լալիս է» («Сердце плачет») երգերը: 1996 թվականին երգչուհու դեբյուտն էր կինոյում, երբ նա նկարահանվեց Միքայել Դովլաթյանի «Մեր բակը» և «Մեր բակը-2» ֆիլմերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս