Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան գրեթե ողջ իր զորակազմը դուրս կբերի Աֆղանստանից. Times

Մեծ Բրիտանիան գրեթե ողջ իր զորակազմը դուրս կբերի Աֆղանստանից: Այդ մասին տեղեկացնում է  Times թերթը:

Ավելի վաղ Աֆղանստանից մինչեւ սեպտեմբերի 11-ը զորքերի լրիվ դուրսբերման մասին հայտնել էր Սպիտակ տունը:

Այժմ Աֆղանստանում մնում է 750 բրիտանացի զինվոր: Թերթի աղբյուրների խոսքով, իրենց համար դժվար կլինի առանց ամերիկյան աջակցության, որովհետեւ նրանց հույսն ԱՄՆ-ի ռազմակայաններն են եւ ենթակառուցվածքը:

Բրիտանիան կարող է Քաբուլում ակադեմիայի վրա հսկողությունը, որտեղ իր զինվորականներն զբաղվում են աֆղանցի զինվորներին մարզելով, փոխանցել Աֆղանստանի կառավարությանը, գրում է հրատարակությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս