Բաժիններ՝

Կոռուպցիոն բնույթի հանցագործություն` Արագածոտնի մարզում

Ոստիկանության Թալինի բաժնում Թալին քաղաքի մի բնակչուհու դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նրա աղջիկը չի կատարել 275 000 դրամի վարկային պարտավորությունները, և բանկը դիմել է դատարան։

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Թալինի բաժանմունքի հարկադիր կատարողը աճուրդ-վաճառքով օտարել է դիմումատուի աղջկան և նրա ընտանիքի անդամներին պատկանող բնակարանը։ Այնուհետև, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, հրապարակային սակարկությամբ օտարված բնակարանը տանտերերին վերադարձնելու համար նույն հարկադիր կատարողը դիմումատուին առաջարկել է իրեն տալ 400 000 դրամ։

2020 թվականի աշնանը տուժողը առձեռն տվել է պահանջվող գումարը, սակայն փողը ստանալուց հետո հարկադիր կատարողը ոչ միայն չի կատարել խոստումնը, այլև փորձել է նրանց վտարել վաճառված բնակարանից։ Բացի այդ, վտարման գործընթացը հետաձգելու համար նա, ըստ նախնական տվյալների, 2020 թվականի 4 տարբեր օրերի տուժողից պահանջել և ստացել է 20 000-ական դրամ և ամեն անգամ գումարը ստանալուց հետո հետաձգել է վտարման գործընթացը։

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն։ Հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս