 
                        Նիգերիայում ելուզակներն առևանգել են ավտոբուսի 15 ուղևորների
 
                                    Նիգերիայում մի խումբ զինված ելուզակներ առեւանգել են ավտոբուսի 15 ուղեւորների: Ինչպես ապրիլի 13-ին հայտնել է Leadership թերթը, միջադեպը տեղի էունեցել երկրի հյուսիսի Կացինայի նահանգում։
Ականատեսների տվյալներով, որոնց վկայակոչել է թերթը, մոտավորապես 20 հանցագործներ հարձակվել են ավտոբուսի վրա, որը Սաֆանայի շրջանում ընթանում էր Ցակսկիա – Ուսադաու երթուղով: Ավտոբուսով Ջիբիա քաղաքի շուկայից տուն էին վերադառնում առեւտրականները: Ոստիկանության ներկայացուցիչ Գամբո Իսան հավաստել է առեւանգման փաստը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        