Բաժիններ՝

Պարսից ծոցի երկրներում հետաձգել են Ռամադանը

Սաուդյան Արաբիայի Գերագույն դատարանը ապրիլի 11-ին որոշել է, որ այդ օրը ոչ ոք չի կարող տեսնել նոր ամսվա ծնունդը, ուստի մուսուլմանների համար սուրբ Ռամադան պահքի ամիսը Պարսից ծոցի երկրներում ապրիլի 12-ին չի սկսվի: Այդ մասին ասվում է դատարանի հաղորդագրության մեջ, որը հաղորդվել է սաուդյան SPA նորությունների գործակալության կողմից: Մուսուլմանների մոտ սկսվում է Ռամադան պահքի ամիսը:

Այդ ժամանակաշրջանում նրանք պարտավոր են արշալույսից մինչեւ մայրամուտ ձեռնպահ մնալ ուտելիքից եւ ըմպելիքից, ինչպես նաեւ ժամանակ հատկացնել աղոթքի եւ Ղուրան ընթերցելու համար: Մայրամուտքից հավատացյալները հավաքվում են կոլեկտիվ հատուկ աղոթքի եւ պասը բացելու համար: Աշխարհի տարբեր երկրներում այն սկսվում է տարբեր ձեւով: Ռուսաստանցի հավատացյալները Ռամադանը դիմավորում են ապրիլի 12-ին արեւի մայրամուտից:

«Նոր կիսալուսնի հայտնվելը տեսնելու անհնարինության պատճառով դատարանը վաղը երեկոյան կհավաքվի Ռամադանն սկսելու կապակցությամբ որոշում ընդունելու համար»,-ասվում Էէ հաղորդագրության մեջ: Այդ հարցում Սաուդյան Արաբիայի կարծիքին կհետեւեն բազմաթիվ այլ արաբական երկրներ, թեեւ նրանցից յուրաքանչյուրը ապավինում է սեփական աստղագետների եւ աստվածաբանների վկայություններին: Երկուշաբթի օրը պահքի ամիսը նաեւ չի սկսվի Եգիպտոսում, Իրաքում, Թունիսում, Լիբանանում, Քուվեյթում, Եմենում, Օմանում, Արաբական Միացյալ Ամիրայություններում: Այս տարի Պարսից ծոցի երկրներում, ինչպես եւ անցյալ տարի, Ռամադանը կանցնի կորոնավիրուսի համավարակի ֆոնին խիստ սահմանափակումների պայմաններում:

Քուվեյթում, Օմանում պարետային ժամ են սահմանել երեկոյից մինչեւ հաջորդ օրվա առավոտյան, Քատարում Ռամադանից առաջ փակվել են գրեթե բոլոր հաստատությունները, բացի խանութներից ու դեղատներից, արգելված է գտնվել զբոսայգիներում, առափնյակներում եւ լողափերում, բացառությամբ միայնակ սպորտով զբաղվելուց: Հավատացյալները պետք է Ռամադանի ավանդական աղոթքը կատարեն ոչ թե մզկիթներում, այլ տանը: Ռամադանի ժամանակ մուսուլմանները ուտելիքից եւ ըմպելիքից ձեռնպահ են մնում օրվա լուսավոր ժամանակ, նրանք չեն կարող այդ ժամանակ ծխել եւ մարմնական հաճույքների տրվել: Իսլամի հետեւորդները պահքը պետք է անցկացնեն աղոթքի մեջ, բարի մտքեր ունենան, զբաղվեն բարեգործությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս