Բաժիններ՝

Ինչի վրա են ծախսվել բյուջեի փողերը (գծապատկեր)

Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 691.9 միլիարդ դրամ։ Գումարների մեծ մասը՝ 237.2 միլիարդ դրամը (34%) ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինասների նախարարությունը։

2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.5% ով կամ 32.1 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է անկում:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 691.9 մլրդ դրամ` 77.8%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 8.2%-ով կամ 52.5 մլրդ դրամով:


Ընթացիկ ծախսերից 61.7 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է տարեկան ծրագրի 75.9%-ը և 1.8%-ով գերազանցել նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների ցուցանիշը: 4.2 մլրդ դրամ տրամադրվել է պարտադիր սոցիալական ապահովության վճարներին` 72.7%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը և 1%-ով զիջել նախորդ տարվա ցուցանիշը:
Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 159.2 մլրդ դրամ, որը կազմել է տարեկան ծրագրի 76.5%-ը և 21.6% ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված նյութերի ձեռքբերման ծախսերի աճով:
Հաշվետու ժամանակահատվածում 34.6 մլրդ դրամ տրամադրվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով տարեկան ծրագրի 79.3%-ը: Մասնավորապես` նշված գումարից 23.3 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 11.3 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 16.9%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը` պայմանավորված և´ ներքին, և´ արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:
Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 17.5 մլրդ դրամի սուբսիդիաներ` կազմելով տարեկան ծրագրի 82.9%-ը և 15.7%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:
Շուրջ 86.9 մլրդ դրամ են կազմել պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները, որից 85.6 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 1.3 մլրդ դրամը` միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին տրամադրվել են 27 մլրդ դրամի դոտացիաներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե չեն փոփոխվել: Դրամաշնորհների տարեկան ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 83.5% ով, իսկ նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ նշված ծախսերն աճել են 9.9% ով:
Ընթացիկ ծախսերի 34.3%-ը` 237.2 մլրդ դրամ, ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը` ապահովելով ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրելով տարեկան ծրագրի 80.9% կատարողական: Մասնավորապես` նշված գումարից 164 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 65 մլրդ դրամ` նպաստները: 8.1 մլրդ դրամ տրամադրվել է սոցիալական ապահովության միջոցառումների իրականացման նպատակով աշխատողներին առաջարկվող սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակներում, որից 6.7 մլրդ դրամն օգտագործվել է բժշկական ապահովագրության նպատակով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 12.1%-ով կամ 25.6 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից 90.6 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` կազմելով տարեկան ծրագրի 68.4% ը և 16.3%-ով զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները հունվար- հոկտեմբեր ամիսներին կազմել են 59.1 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 68.1% ը: Մասնավորապես` 61.7 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը, որոնց տարեկան ծրագիրը կատարվել է 69.6%-ով: 2.5 մլրդ դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից` 43% ով գերազանցելով տարեկան ծրագիրը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս