Սենտ Վինսենտի և Գրենադինների տարածքում լույսը զանգվածաբար անջատվում է հրաբխի ժայթքման պատճառով
Սենտ Վինսենտի եւ Գրենադիննների հյուսիսային շրջաններում էլեկտրականության զանգվածային անջատումներ եւ ջրամատակարարման ընդհատումներ են արձանագրվում Սուֆրիեր հրաբխի ժայթքման պատճառով: Ապրիլի 11-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ երկրի ղեկավարությունը շարունակում է բնակչության տարահանումը մերձակա շրջաններից: Հարեւան Բարբադոսի իշխանությունները հայտնում են, որ քամին հրաբխի մոխիրը հասցնում է կղզու տարածք: Սուֆրիեր հրաբխի ժայթքումն սկսվել է ապրիլի 9-ի առավոտյան:
Սենտ Վինսենտի եւ Գրենադինների տարածքում, որտեղ բնակվում է ավելի քան 100.000 մարդ, ուժգին հրաբխային ակտիվություն չի դիտվել 1979 թվականից: Սուֆրիեր հրաբխի խոշորագույն ժայթքումներից մեկը տեղի է ունեցել 1902 թվականին եւ խլել ավելի քան հազար մարդու կյանք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: