Բաժիններ՝

Ապրիլի 9-ից գրեթե 210 երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավ-արեւմուտքում

Ապրիլի 9-ից տարբեր ուժգնության գրեթե 210 երկրաշարժեր են տեղի ունեցել Ճապոնիայի Տոկարա կղզիների շրջանում, որոնք մտնում են երկրի հարավ–արեւմուտքի Կագոսիմայի պրեֆեկտուրայի կազմի մեջ: Դրանց թվում եղել են ավելի քան 5 մագնիտուդով երկու հուժկու ստորգետնյա ցնցումներ, ապրիլի 12-ին հայտնել է Ազգային հանրային հեռուստատեսությունը:

Օջախը բոլոր դեպքերում ընկած է եղել շուրջ 20 կիլոմետր խորության վրա՝ օվկիանոսի հատակի տակ: Տուժածների եւ ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել:

Օդերեւութաբանական վարչությունն ուսումնասիրում է առաջացած սեյսմիկ ակտիվության բնույթը եւ նախազգուշացնում է, որ այն կարող է տեւել եւս մի քանի օր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս