Հինգերորդ զորամիավորումում անցկացվել են գումարտակների հրամանատարների հավաքներ
Զինծառայողների մարտական պատրաստության ամրապնդման և մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով ապրիլի 7-ից 9-ը 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գումարտակների հրամանատարների եռօրյա հավաքներ։
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանը ներկայացրել է մարտական պատրաստության գործընթացի համակարգված և լիարժեք կազմակերպման կարգն ու մեխանիզմները, ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։