Բաժիններ՝

Սթիվեն Հոքինգի «Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին» գիրքը կդրվի ընթերցողի սեղանին

Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրը՝ ապրիլի 12-ը, Երևանում կնշանավորվի խորհրդանշական միջոցառմամբ: Անգլիական այգու Պլանետարիում 1-ում կկայանա անգլիացի ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանության կենտրոնի հիմնադիր ու ղեկավար, գիտության հանրայնացնող Սթիվեն Հոքինգի «Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին» գրքի շնորհանդեսը:

Սթիվեն Հոքինգը համարվում է մեր ժամանակի մեծագույն մտածողներից մեկը։ 21 տարեկանում կողային ամիոտրոֆիկ սկլերոզ ախտորոշմանը մարտահրավեր նետելուց հետո նա ներշնչանքի աղբյուր էր դարձել շատերի համար։ Հոքինգը հայտնի է թե՛ տեսական ֆիզիկայում իր ձեռքբերումներով, թե՛ բարդ գաղափարները հանրամատչելի դարձնելու ունակությամբ։ Նրան սիրում էին իր չարաճճի հումորի համար։ Մահը վրա հասավ այն ժամանակ, երբ Հոքինգն աշխատում էր իր վերջին նախագծի վրա՝ այն գրքի, որում հավաքել էր իրեն ամենից հաճախ տրվող «մեծ» հարցերի պատասխանները։ Այնպիսի հարցերի, որոնք դուրս էին իր ակադեմիական ոլորտի շրջանակներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս