«Ինչ էլ գրել են, այդ ամենը տեղի է ունեցել Ստեփանակերտից դուրս». Ստեփանակերտի քաղաքապետ
Wargonzo-ի աղբյուրներն այսօր փոխանցել էին, որ 4 ադրբեջանցի զինվորականներ ներխուժել են Ստեփանակերտ և տեղի հուշարձանի մոտ տեղադրված ցուցանակը պղծել են ու հեռացել։ Նրանք ցուցանակի վրա գրել են «Ադրբեջան»։
168.am–ի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ասաց, որ Ստեփանակերտ որևէ ադրբեջանցի զինվորական չի մտել։
«Ես չգիտեմ՝ ինչու են նման բան գրել, բայց ինչ էլ որ գրել են, այդ ամենը տեղի է ունեցել Ստեփանակերտից դուրս։ Ստեփանակերտի ներսում որևէ բան տեղի չի ունեցել։ Չեմ կարող ասել, թե Ստեփանակերտից դուրս կոնկրետ որ հատվածում է, ավելի շատ Շուշիին մոտ է։ Ադրբեջանցիներն ինչ գրել են ցուցանակների վրա ու տեղադրել են, կրկնում եմ՝ Շուշիին մոտ է»,- եզրափակեց Դավիթ Սարգսյանը։