Հայ բռնցքամարտիկները կպայքարեն Ուկրաինայի մրցաշարի ոսկե մեդալների համար
Հինգ հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Միկոլա Մանգերի անվան 15-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ և կպայքարեն ոսկե մեդալների համար:
Չեմպիոնի տիտղոսի համար եզրափակիչ մենամարտում ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
Միկոլա Մանգերայի անվան մրցաշարում ևս 5 հայ բռնցքամարտիկ կարժանանա բրոնզե պարգևի: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կկանգնեն 52 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշայիններ Արսեն Պողոսյանն ու Արմեն Մաշակարյանը:
Եզրափակիչները կկայանան ապրիլի 6-ին Երևանի ժամանակով 19:30-ից սկսած: