Գինցբուրգը համեմատել է կորոնավիրուսի և թռչնագրիպի վտանգավորությունը
Ամբողջ աշխարհը թռչնագրիպի համավարակին է պատրաստվել, այլ ոչ թե COVID-19-ի, բայց պարզվեց, որ կորոնավիրուսն էլ ավելի նենգ է: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատմել է Ն.Ֆ.Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
Նա հիշեցրել է, որ A գրիպը, որն անվանում են թռչնագրիպ, քանի որ նա շրջանառվում է թռչունների շրջանում, փաստորեն մահացու է. թռչունների համար բազմաթիվ հիմնամանրէներ մահացու են 90-100 տոկոսով: Նրա խոսքով՝ կորոնավիրուսն ավելի քիչ է մահացու, բայց այն ավելի նենգ է. առաջին ախտանիշերը կարող են անմիջապես ի հայտ չգալ, այլ մի քանի շաբաթ անց: Քանի դեռ մարդը չգիտի, որ հիվանդ է, նա վարակում է մյուսներին, ինչի պատճառով վիրուսը տարածվում է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19-ի համավարակի մասին հայտարարել է անցյալ տարվա մարտի 11-ին:
Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը գերազանցում է 130 միլիոնը, նրանցից ավելի քան 2,8 միլիոնին բժիշկներին չի հաջողվել փրկել: Կորոնավիրուսի կանխարգելման համար աշխարհում առաջին պատվաստանյութը Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է օգոստոսին:
Այն «Սպուտնիկ V»-ն է, որը մշակվել է Գամալեյայի կենտրոնի կողմից՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) աջակցությամբ: Այն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա: Դա լուծույթ է միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով:
Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: