Նիկոլ Փաշինյանը որևէ պատագամավորի հարցի չպատասխանեց, բացի Արման Բաբաջանյանից
Խորհրդարանում ընթանում է Կառավարության հետ հարցուպատասխանը: Կառավարության անդամները, բացի Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանից՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներկա են:
Զավեշտալին այն է, որ կառավարության անդամներին հարցեր ուղղելու համար գրանցված պատգամավորների մեծ մասի հարցերն ուղղված են Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս հարցերին չի պատասխանում, նրա փոխարեն պատասխանում է Տիգրան Ավինյանը:
Փոխարենը՝ նա նստած շատ ջերմ ողջունում ու զրուցում է իմքայլական պատգամավորների հետ:
Նկատենք, սակայն, որ միակ պատգամավորը, որի հարցին մեծ ոգևորվածությամբ պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ Արման Բաբաջանյանն էր:




