Իշխանությունը զոդում է ԱԺ դարպասները, որոնք Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո բացել էր «սիրելի ու հպարտ ժողովրդի» առջև

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանին ընդառաջ՝ իշխանությունը հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել է՝ Նիկոլ Փաշինյանի, կառավարության անդամների ու պատգամավորների անվտանգությունն ապահովելու համար:

Ժամեր առաջ ԱԺ շենքի հետնամասում կենտրոնացրել են ոստիկանական հսկայաքանակ ուժեր, իսկ քիչ առաջ մեր տեսախցիկը ֆիքսեց, որ իշխանությունները զոդում՝ ամրացնում են նաև Բաղրամյանի կողմից ԱԺ մեծ դարպասները: Այն դարպասները, որոնք Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո բացել էր «սիրելի ու հպարտ ժողովրդի» առջև:

Ի դեպ, նշենք, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմում պարտությունից հետո ուժեղացրել է սեփական անձի ու իշխանության անվտանգությունը, նա կառավարության հետ հարցուպատասխանի է գալիս՝ դիմակավորված ու զինված անվտանգության մեծաքանակ աշխատակիցների ուղեկցությամբ, այսօր ևս բացառություն չի լինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե նրա ժամանելուց առաջ ինչպես են ամրացնում ԱԺ շենքի անվտանգությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031