Բաժիններ՝

Բոլիվիայի համալսարանում հրմշտոցի զոհերի թիվը հասել է յոթի

Եվս երկու ուսանող է մահացել այն վնասվածքներից, որոնք նրանք ստացել են Բոլիվիայի Էլ Ալտո պետական համալսարանում հրմշտոցի պատճառով ընկնելիս: Մարտի 2-ին այդ մասին հայտնել է El Deber թերթը։ Ավելի վաղ հայտնել էին հինգ զոհվածների մասին: Չորս տուժած ուսանողներ շարունակում են գտնվել հիվանդանոցում:

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 2-ին ուսանողական ժողովի ժամանակ: Սովորողները խառնվել էին արգելափակոցի մոտ, որը հրմշտոցի հետեւանքով ջարդվել է, եւ ծայրին կանգնած երիտասարդներն ընկել են 17 մետր բարձրությունից: Երեք ուսանող զոհվել է տեղում, մնացածները մահացել են հիվանդանոցում: Ոստիկանությունը կատարում է պատահարի հետաքննություն: Հարցաքննության են կանչվել համալսարանի երեք պահակներ: Իրավապահ մարմինները, մասնավորապես, ցանկանում են պարզել, թե բուհի ղեկավարությունը եւ պահպանության ծառայությունն ինչու են մարդկանց կուտակում է թույլ տվել համավարակի պայմաններում, հաղորդել  ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031