Թուրքիայում 2020թ․ ՀՆԱ-ի աճը կազմել է 1․8 տոկոս

2020թ․ Թուրքիայի տնտեսական աճը կազմել է 1․8 տոկոս։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ տեղեկացնում է Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK)։

Համաձայն հրապարակված տվյալների՝ 2020թ․ առաջին քառորդում Թուրքիայի ՀՆԱ-ն ավելացել է 4․5 տոկոսով, մինչդեռ 2-րդ քառորդում գրանցվել է 9․9 տոկոս անկում։ Տարվա 3-րդ քառորդում ՀՆԱ-ի աճը կազմել է 6․7 տոկոս, իսկ վերջին եռամսյակում՝ 5․9 տոկոս։

Այսպիսով ՀՆԱ-ի աճի տարեկան միջին ցուցանիշը կազմել է 1․8 տոկոս։ Նշենք, որ կորոնավիրուսի համավարակը և դրա հետևանքով ծագած համաշխարհային ծանր տնտեսական վիճակը հաշվի առնելով՝ 2020թ․ Թուրքիայի համար կանխատեսվել էր 2 տոկոս տնտեսական աճ։

Տեսանյութեր

Լրահոս