«Նախնական կանխատեսումներով ՀՆԱ իրական աճի ցուցանիշը լինելու է վատագույնը՝ մեր բոլոր հարևանների համեմատությամբ». Արկադի խաչատրյան
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյան ֆեյբուքյան իր էջում ներկայացրել է 2020թ. ՀՀ համախառն ներքին արդյունքի տարեկան նախնական տվյալները։
Ըստ նրա, ՀՆԱ իրական անկումը կազմել է 7.6%.
Գյուղատնտեսության անկումը՝ 4%.
Մշակող արդյունաբերության անկումը՝ 3.4%.
Շինարարության անկումը՝ 6.6%.
Մեծածախ եվ մանրածախ առևտրի անկումը՝ 11.7%.
Զվարճությունների, հանգստի և մշակույթի անկումը՝ 28.4%.
Կացության և հանրային սննդի կազմակերպման անկումը՝ 45.1%.
Փոխադրումների և պահեստային տնտեսության անկումը՝ 33.7%:
Միաժամանակ՝
Հանքարդյունաբերությունը աճել է 12%.
Տեղեկատվության և կապի աճը կազմել է 6.2%.
Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման աճը՝ 8.4%:
«Հավելեմ նաև, որ Համաշխարհային Բանկի խմբի նախնական կանխատեսումների համաձայն՝ Հայատանի ՀՆԱ իրական աճի ցուցանիշը 2020թ. համար ամենայն հավանականությամբ լինելու է վատագույնը՝ մեր բոլոր հարևանների համեմատությամբ»,-գրել է պատգամավորը: