Թունավորման ստույգ պատճառը հայտնի չէ
Դեռևս պարզ չէ Արմավիրի Նոր Արտագես համայնքի միջնակարգ դպրոցում արձանագրված թունավորման դեպքերի ստույգ պատճառը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
Նրա փոխանցմամբ՝ հետազոտությունը բավական ծավալուն է, և այդ իսկ պատճառով արդյունքները դեռևս պատրաստ չեն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Արմավիրի Նոր Արտագես համայնքի դպրոցի մի խումբ աշակերտների և ուսուցիչների շրջանում արձանագրվել էր ինքնազգացողության վատացում, սրտխառնոց, գլխապտույտ, հեղձուկ:
Միաժամանակ մեզ հետ զրույցում այսօր Անահիտ Հայթայանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ՝ թունավորման պատճառը դպրոցի ջեռուցման նպատակով առաջին անգամ օգտագործված հեղուկ վառելիքն է եղել: