Բաժիններ՝

Որտեղ է թաքնված 17 զոհերի նվազման և արագաչափերի անմիջական կապը

«Մենք այդպես էլ ենթադրում էինք, որ ուշ թե շուտ վարորդները կիմանան, թե որտեղ են արագաչափերի մասին տեղեկացնող ցուցանակները»,- Pastinfo.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով՝ ոստիկանության որոշումը, համաձայն որի՝ առաջիկայում հանվելու են արագաչափ սարքերի մասին տեղեկացնող ցուցանակները, ընդհանուր առմամբ ճիշտ է: Սակայն արագաչափերը պետք է տեղադրվեն  վտանգավոր վայրերում, ոչ թե որտեղ պատահի: «Գոյություն ունի վիճակագրություն, որը ցույց է տալիս, թե որտեղ են վթարներն ավելի շատ լինում: Հենց այդ վայրերում էլ պետք է արագաչափեր տեղադրվեն»:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ զոհերի թիվն այս տարի նվազել է 17-ով, վիրավորներինը` 64-ով:

Է. Հովհաննիսյանի խոսքով` ոստիկանությունը պետք է ապացուցի` արդյոք 17 մահացու դեպքերի նվազումը արագաչափերի ազդեցությա՞ն արդյունք է:

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ, սակայն, ընդամենը նշվում է. «Չնայած արագաչափերի տեղադրման մասին իրազեկող ցուցանակների առկայությանը, Երևան քաղաքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների դրական վիճակագրություն: Այսպես. 2012 թվականի 10 ամիսների ընթացքում Երևան քաղաքում վիճակագրական հաշվառման է վերցվել 839 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 52, վիրավորվել 1065 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պատահարների քանակը մնացել է նույնը, զոհերի թիվը նվազել է 17-ով, վիրավորներինը` 64-ով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս