Պատերազմի, թե խաղաղության ճանապարհին․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Փետրվարի 17-ին մեկնարկում է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների երկօրյա տեսակոնֆերանսը, որի օրակարգային հարցերից են լինելու դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգի մշակումը «ՆԱՏՕ-2030» ծրագրի առաջարկությունների հիման վրա, Աֆղանստանում ու Իրաքում դաշինքի առաքելության ընդայնման հարցերը եւ այլն։ ՆԱՏՕ-ի 2030 թ. ծրագիրը նախապատրաստական առաջարկների ամբողջություն է, որի հիման վրա այս տարի մարտին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պետք է ընդունվի դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը:

ՆԱՏՕ-ի ռազմական բյուջեի մեծացման փաստը չի կարող չմտահոգել նաեւ մեզ՝ հաշվի առնելով, որ Թուրքիան դաշինքի ամենամարտունակ բանակներից մեկն է, և այն ակտիվորեն ներգրավված է աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող ռազմական գործողություններում։ Եթե մերօրյա սպառազինությունների մրցավազքն ու պատմությունից դասեր քաղելու գիտակցումը չգերակշռի, ապա ինչ-որ պահի պետությունները ստիպված կլինեն կողմնորոշվել սեփական շահերից ելնելով դաշինքների ձեւավորման հարցում։ Կկարողանան արդյո՞ք ներկայիս քաղաքական գործիչներն ու դիվանագետները հաղթահարել շուրջ վեց տասնամյակ առաջվա մարտահրավերը. հարցը այս պահին դեռ հռետորական է հնչում»:

Տեսանյութեր

Լրահոս