«Փյունիկ»-ը հավաքի է մեկնում ԱՄԷ
Պատրաստվելով 2020/21 մրցաշրջանի երկրորդ հատվածին` «Փյունիկն» ուսումնամարզական հավաքի է մեկնում Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաք։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հավաքը մեկնարկում է հունվարի 31-ին և կավարտվի փետրվարի 14-ին։ Թիմը կհանգրվանի Novotel Sharjah Expo Centre հյուրանոցային համալիրում։ Մարզումները կանցկացվեն «Շարժա» մարզամշակութային կենտրոնում։ Gold’s Gym Training Camp-ի շրջանակներում «Փյունիկը» կանցկացնի ընկերական խաղեր։ Փետրվարի 2-ին թիմի մրցակիցը կլինի ռուսական ՊՖԼ-ը ներկայացնող «Ռոդինան», իսկ փետրվարի 12-ին Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Զենիթը։ «Փյունիկի» 3-րդ մրցակցի անունը հայտնի կդառնա ավելի ուշ։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր: