 
                        «Կարդացի, որ հադրութեցի Վահան Բադասյանին կալանավորելու միջնորդության հիմնավորումներից մեկը եղել է այն, որ նա «չունի մշտական բնակության վայր»»
 
                                    Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քունս չի տանում, որովհետև մի տեղ կարդացի, որ հադրութեցի Վահան Բադասյանին կալանավորելու միջնորդության հիմնավորումներից մեկը եղել է այն, որ նա «չունի մշտական բնակության վայր»։
Պատկերացնո՞ւմ եք։ Մարդու տունը ակնհայտ դավաճանաբար հանձնում են թշնամուն, մարդը հայտարարում է՝ իմ տունը դավաճանաբար թշնամուն հանձնողին պետք հեռացնել ցանկացած գնով, այդ թվում՝ զենքով, և այդ խոսքերի համար մարդուն զնդանում են, որովհետև նա «չունի մշտական բնակության վայր» – հետևաբար ռիսկը մեծ է, որ կթաքնվի…
Լույսը բացվի՝ պիտի պարզեմ՝ ով է եղել այդ «փայլուն» տրամաբանությունը թղթին հանձնած դատախազը»։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        