Բաժիններ՝

Եվրո-2013-ի անցկացման վայրը չի փոխվի. այն տեղի կունենա Իսրայելում

Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ ռազմական գործողությունները չեն խանգարի Եվրոպայի 2013 թվականի երիտասարդական առաջնության անցկացմանը:

Ավելի վաղ անգլիական Daily Mail-ն տեղեկություն էր տարածել, թե Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև բախումների հետևանքով երիտասարդական Եվրո-2013-ը կարող էր տեղափոխվել և անց կացվել Անգլիային:

Սակայն Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիայում հավաստիացրել են, որ Եվրո-2013-ը կկայանա այդ երկրում:

Արդեն նոյեմբերի 28-ին սպասվում է, որ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի գլխավորած 70 հոգանոց պատվիրակությունը կժամանի Իսրայել, որտեղ տեղի կունենա Եվրո-2013-ի վիճակահանությունը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս