Կորոնավիրուսի դեմ պատվաստված բոլոր օտարերկրացիները կարող են մուտք գործել Վրաստան
Վրաստանի իշխանությունները փետրվարի 1-ից կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնումից հետո թույլատրում են երկիր այցելել այն բոլոր օտարերկրացիներին, որոնք կորնավիրուսի դեմ պատվաստում են ստացել ցանկացած պատվաստանյութով: Հունվարի 29-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել 1հանրապետության էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնավան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո:
«Սահմանին փաստաթուղթ ներկայացնելով կորոնավիրուսի դեմ ցանկացած տիպի պատվաստանյութով պատվաստման լրիվ կուրս անցնելու մասին, ինչը նշանակում է երկու լրիվ դեղաչափ, ցանկացած երկրի քաղաքացի առանց խնդիրների կկարողանա մուտք գործել Վրաստան»,- հայտնել է Տուռնավան: