 
                        Օրբելի 63/1 բարձրահարկ շենքի վերելակը արդեն մեկ ամիս է` չի աշխատում. բաց նամակ Հայկ Մարությանին
 
                                    Հարգելի պարոն Մարության
Ձեզ են դիմում Օրբելի 63/1 շենքի բնակիչները։ Մեր շենքը խորհրդային տարիներին կառուցվել է Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտանիքների համար։
Այսօր էլ շենքում բազմաթիվ վաստակաշատ, թեև արդեն ծեր, մարդիկ են բնակվում, որոնցից շատերն արդեն մեկ ամիս է զրկված են տնից դուրս գալու տարրական հնարավորությունից, քանի որ 9 հարկանի շենքի վերելակն արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում, իսկ քաղաքապետարանի կողմից գործուն քայլեր չեն ձեռնարկվում դրա վերագործարկման ուղղությամբ։

Խնդրում ենք ձեր անմիջական աջակցությունը՝ խնդրի լուծման հարցում։
Հարգանքով՝ Օրբելի 63/1 շենքի բնակիչներ
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        