 
                        Մհեր Գրիգորյանը՝ Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ հանդիպման օրակարգի մասին
 
                                    Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման օրակարգը դեռ ձևավորված չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ օրակարգի ձևավորման համար նախ պետք է հանդիպում լինի:
«Կարծում եմ, օրակարգի ձևավորման համար նախ պետք է հանդիպում լինի: Այս պահին մենք հունվարի 11-ի օրակարգի, մասնավորապես օրակարգի 4-րդ կետի շրջանակում ենք լինելու»,- ասաց Գրիգորյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        