Նշվել է կորոնավիրուսի անսպասելի հետևանքը
COVID-19-ի միջին եւ ծանր տեսակով հիվանդացած մարդկանց մոտ կարող է նվազել տեսողության սրությունը: Այդ մասին պատմել է բժիշկ-ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Տատյանա Շիլովան։
Նրա խոսքով՝ կորոնավիրուսային վարակը կարող է խորացնել այն փոփոխությունները, որոնք կապված են ակնաբյուրեղի հետ, ինչի արդյունքում աչքի օպտիկան փոխվում է դեպի մեծ «մինուսի» կողմը:
«Մարդը, որն ընթերցել է առանց ակնոցի, ինֆեկցիա է տարել, ասում է, որ իրեն ընթերցելու համար ակնոց է անհրաժեշտ:
Ուժեղանում է կարճատեսությունը, այսինքն՝ փոխվում է ապակենման մարմնի ուժը»,-բժիշկը բացատրել է «Զվեզդա»-ին տված հարցազրույցում:
Շիլովան նշել է, որ առանձին հիվանդների մոտ կորոնավիրուսային հիվանդությունից հետո խախտվում է աչքի հատակի մանր անոթների արյան շրջանառությունը, ինչի պատճառով կարող է տեղի ունենալ տեսողության մշուշապատում:
Հիվանդության բացասական հետեւանքներից խուսափելու համար նա հանձնարարել է այցելել ակնաբույժի եւ բուժազննումներ անցնել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: