Արտակ Թովմասյանը՝ Վլադիմիր Գասպարյանից համագործակցության մեդալ ստանալու մասին

«Թովմասյան» հիմնադրամի նախագահ, գործարար Արտակ Թովմասյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից Համագործակցության մեդալ ստացել, քանի որ, լրագրողի պնդմամբ, դա հիմնականում տրվում է գործակալներին, որոնք օգնում են բացահայտել այս կամ այն գործը, ասաց.

«Երևի վերջին ժամանակներում դա ցույց է տալիս մեր ժողովրդի գրագիտության աստիճանը: Այնքան ենք նայել տարբեր ֆիլմեր, երևի, գործակալների մասին, որ հիմա ինչ ասում են, ասում ենք՝ գործակալ: Իմ եղբայրը եղել է ոստիկանության գնդապետ, ես ինքս Իրավաբանական գիտությունների թեկնածու եմ, իհարկե, ժամանակին ես էլ եմ ցանկություն ունեցել սովորել ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետում: Մեր Ոստիկանության ակադեմիայի հիմքերում իմ եղբոր աշխատանքն է, իր լուման է ունեցել, և զոհվելուց հետո մեր կապը, մեր համագործակցությունը, նորմալ մարդկային, ոչ գործակալական, եղել է և մնում է: Ես սովետական դաստիարակություն ունեմ՝ մարդկանց ոչ թե կիսելու, այլ միացնելու:

Նրա անվամբ Ոստիկանության ակադեմիայի տերիտորիայում մեր հիմնադրամի միջոցով մենք կազմակերպել ենք, ստեղծել ենք դաշտ, սպորտային համալիր, ես աջակցել եմ, ստեղծել եմ Կրիմինալիստիկայի կաբինետներ, իմ աջակցությունը մշտապես եղել է: Դրա հետ միասին, մենք ամեն տարի կազմակերպում ենք մայիս- հունիս ամիսներին ֆուտբոլային հատուկ մրցաշար, միջոցառումներից մեկի ժամանակ որոշել են ինձ պարգևատրել»: Թովմասյանն ավելացրեց, որ չի հետաքրքրվել, թե ում են տալիս նման մեդալներ, և եթե նման աջակցությունը համարվում է գործակալի աջակցություն, ապա կարելի  է ասել, որ ինքը դա ստացել է գործակալական աշխատանքի համար:

Տեսանյութեր

Լրահոս