Բաժիններ՝

Ինդոնեզիայում սկսվել է ամենաակտիվ հրաբխի ժայթքումը

Հունվարի 27-ի առավոտյան սկսել է ժայթել Ինդոնեզիայի Մերափի ամենաակտիվ հրաբուխը: Ինչպես հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը, լավան արդեն 1 500 մետր իջվել է լանջով: Հրաբխաերախից սկսվել է շիկացած գազերի արտանետումը։

«Ներկայիս ժայթքումն ամենամեծն է այն ժամանակից ի վեր, երբ երկրի իշխանություններն անցյալ տարվա նոյեմբերին հրաբխի շրջանում բարձրացրեցին վտանգի մակարդակը»,- մեջբերում է հեռուստաալքը Ճավա կղզում Ջոկյակարտա քաղաքի Հրաբախագիտության եւ երկրաբանական անոմալիաների կառավարման կենտրոնի ղեկավար Հանիկա Հումայդայի կարծիքը: «Վտանգի մակարդակը գնահատվում է որպես նշանակությամբ երկրորդ, մարդիկ պետք է մնան խառնարանի շուրջը գոյություն ունեցող հինգկիլոմետրանոց գոտուց դուրս,- ընդծել է նա:- Կենտրոնական Ճավայի եւ Ջոկյակարտայի նահանգներում տեղի իշխանություններն ուշադությամբ հետեւում են իրավիճակի փոփոխություններին»:

Մերափիի բարձրությունը հասնում է 2 968 մետրի, դրա անվանումը թարգմանվում է որպես «հրե լեռ», հրաբուխը համարվում է Ինդոնեզիայում ամենաակտիվը: 2016 թվականին դրա ժայթքման ժամանակ զոհվեց 347 մարդ, ավելի քան 60 հազարը հարկադրված էր լքելու իրենց տները: Աշխարհում խոշորագույն Ինդոնեզական արշիպելագը, որը բաղկացած է 18 հազար կղզիներից, գտնվում է այսպես կոչված խաղաղօվկիանոսյան հրաբխային հրե օղակում: Այնտեղ ընդամենը կա ավելի քան 500 հրաբուխ, դրանցից 127-ը գործող հրաբուխներ են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս