5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հոկայդոյի ափերին
                                    5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ամենահյուսիսային Հոկայդո կղզու ափերին: Այդ մասին հաղորդել է Գլխավոր օդերեւութաբանական վարչությունը։
Օջախն ընկած է 130 կիլոմետր խորության վրա: Ցնցումների առավելագույն ուժը կազմել է չորս բալ՝ ըստ Ճապոնիայում ընդունված յոթբալանոց սանդղակի:
Դրանք զգացվել են չորս պրեֆեկտուրաներում: Ցունամիի սպառնալիք չկա: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    