«Հաջորդ զորավարժությունն ավելի մասշտաբային տեղի է ունենալու Նախիջևանում, խոսքս հիշեք ու այդ ժամանակ էլի կասեք՝ դե զորավարժություն ա էլի, մեծ աղմուկ պետք չի սարքել․․․»
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ թուրք-ադրբեջանական զորավարժությունները կրկին բանի տեղ չդնող, դեռ մի բան էլ այդ փաստը ոչ այդքան կարևոր համարող քարոզչություն մեր կողմից։ Չի կարելի, հիմա պետք է աղմուկ–աղաղակ բարձրանեիք, ոչ թե ռեպորտաժներ սարքերք, որ ինչա, զորավարժություն ա էլի․․․
Բա ասում էիք երկաթգիծ, բա ասում էիք ճանապարհ բացել։
Հաջորդ զորավարժությունն ավելի մասշտաբային տեղի է ունենալու Նախիջևանում, խոսքս հիշեք ու այդ ժամանակ էլի կասեք՝ դե զորավարժություն ա էլի, մեծ աղմուկ պետք չի սարքել․․․ Հենց այդպես չեք պատրաստվում հաջորդ պատերազմին, հենց այդպես կրկին տանում եք պարտության․․․»։