Բաժիններ՝

Արմեն Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։

Ինչպես հաղորդում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել երկու բարեկամ երկրների ժողովուրդների միջև դարավոր պատմական կապերի և փոխվստահության վրա հիմնված ավանդական ջերմ հարաբերությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս