Հայկ Մարությանը հայտնվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ երեկ՝ երկար դադարից հետո, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ի վերջո, աշխատանքի է գնացել: Նա մի քանի ժամ եղել է քաղաքապետարանում, բայց, ինչպես միշտ, շատ քիչ թվով անձանց հետ է շփվել։

«Մարությանի՝ քաղաքապետարանում հայտնվելը թեժ քննարկվել է նրա տարբեր աշխատակիցների կողմից, նույնիսկ նշվել է, որ Մարությանը քաղաքապետարանում է իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար, քանի որ վերջինս պատրաստվում է վերջնականապես հեռանալ քաղաքապետարանի շենքից ու իր կապերը կտրել ներկայիս իշխանությունների հետ:

Ակնհայտ է, որ Մարությանին Երեւան քաղաքի հետ կապված որեւէ հարց չի էլ հուզում, որի վառ օրինակը Երեւանում տեղացած ձյունն է, այն չմաքրելը, ինչպես նաեւ ողջ Երեւանը սահադաշտ դառնալու հեռանկարը: Մեր աղբյուրները նշում են նաեւ, որ դեռեւս հայտնի չէ, թե փետրվարի 9-ին կայանալիք Երեւանի ավագանու այս տարվա անդրանիկ նիստում ինչ հարցեր է պատրաստվում քննարկել ավագանին:

Օրակարգը դեռ չկա, իսկ շատերն էլ կարծիք են արտահայտում, թե Երեւանի քաղաքապետը կրկին որեւէ պատրվակ կբերի նիստին չմասնակցելու համար: Նկատենք՝ երեկ, փաստորեն, Հայկ Մարությանի առաջին աշխատանքային օրն էր, այնինչ համայն հայության մայրաքաղաքը խնդիրների մեջ է թաղված»:

Տեսանյութեր

Լրահոս