Բաժիններ՝

ԱՄՆ-ում պնդում են, որ Ազգային գվարդիան ներկա լինի մայրաքաղաքում օրենսդիրների նկատմամբ սպառնալիքների պատճառով

ԱՄՆ-ի իրավապահ մարմինները պնդում են, որ Ազգային գվարդիայի լրացուցիչ ստորաբաժանումները մնան Վաշինգտոնում արդեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի ժամանակ: Ինչպես հունվարի 24-ի երեկոյան նշում է Associated Press գործակալությունը, վկայակոչելով պետական պաշտոնյաներից մեկին, դա կապված է օրենսդիրների հասցեին ստացվող սպառնալիքների հետ։

Այն սպառնալիքները, որ զինված բողոքավորները կվերադառնան, որպեսզի հարձակվեն Կոնգրեսի համալիրի վրա, Կապիտոլիումի ոստիկանությանը եւ մյուս իրավապահներին հարկադրում են Վաշինգտոնում Ազգային գվարդայի հազար զինծառայողների ներկայության պահապնմանը, մինչ Սենատում առաջ է տարվում Թրամփի իմփիչմենթի հարցը, ուշադրություն է հրավիրում գործակալությունը: Թեեւ ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի պաշտոնակալության միջոցառումները հունվարի 20-ին անցան առանց որեւէ խնդրի, եւ զինված բողոքներ տեղի չունեցան, Թրամփի նկատմամբ դատավարության անցկացման նախաշեմին օրենսդիրների հասեցին սպառնալիքները ցույց տվեցին պահպանվող վտանգը, հավելում է Associated Press-ը: Հատուկ ծառայությունների տվյալներով՝ Համացանցում հայտնվել է տեղեկատվություն Կոնգրեսի անդամների վրա աշխատանքի ճանապարհին եւ այնտեղից հնարավոր հարձակումների մասին: Իրավապահները սկսում են պատրաստվել փետրվարի 8-ին բողոքավորների հնարավոր վերադարձին, երբ սկսվի իմփիչմենթի գործընթացը:

Կոնգրեսի՝ դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցչիների պալատը հունվարի 13-ին հավանություն է տվել Թրամփի պաշտոնազրկման մասին բանաձեւին: Փաստաթղթում մեղադրանքի հոդվածն ընդամենը մեկն է՝ խռովության հրահրում: Դրա հաստատումից հետո Թրամփը դարձել է երկրի պատմության մեջ առաջին նախագահը, որը երկու անգամ ենթարկվել է իմփիչմեթի ընթացակարգին: Նրան պաշտոնից հեռացնելու առաջին փորձը դեմոկրատները ձեռնարկել էին 2019 թվականին: Ներկայացուցիչների պալատն այն ժամանակ նույնպես հաստատել էր մեղադրանքն իմփիչմենթի շրջանակում, սակայն Սենատը, որտեղ մեծամասնությունը հանրապետականներն էին, 2020 թվականի սկզբին արդարացրեց պետության ղեկավարին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս