«Իմ ճանաչած մարդկանցից շատերի մորուքն այնքան է երկարել, որ կարող ես հասկանալ, թե քանի ամիս է որդուց լուր չկա․․․»

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մորուք պահելը մոդայիկ էր, ցավոք այսօր այն դարձել է սգի խորհուրդ։ Իմ ճանաչած մարդկանցից շատերի մորուքն այնքան է երկարել, որ կարող ես հասկանալ, թե քանի ամիս է որդուց լուր չկա․․․ Անհնար է ապրել այսպես, անհնար է գլուխդ բարձին հանգիստ դնել, երբ գիտես Հայիդ որդին չկա, պարզապես չկա ու արդեն այդ ծնողները պատրաստ են անգամ ոսկորներով մխիթարվել, միայն թե մխիթարվելու վայր ունենան։ Այս ինչքան դժբախտություն բերեցիք ազգիս գլխին, ինչպե՞ս ապրել։

Անհնար է դառնում ապրելը, տեսնում ես՝ ճանապարհդ ես փոխում, քանի որ աղերսող հայացքով ու աչքերով պետք է կրկին անգամ հարցնի, թե՞ որևէ լուր կարող եմ ունենալ, թշնամական կայքերում կարո՞ղ է մի բան նկատած լինեմ․․․ Այս ինչպես դժբախտացրեցիք մի ամբողջ ազգի։ Կեսին դարձրեցիք սգավոր, կեսին դարձրեցիք գերու տեր, կեսին դարձրեցիք գաղթական, կեսին հայրենազրկեցիք պարզապես, կեսին էլ կես մարդ դարձրեցիք՝ առանց ոտք, առանց աչք, առանց ձեռք թողնելով․․․

Ո՞նց եք ապրում այսքան մեղքերի մեջ թաղված, ոնց եք գլուխներդ բարձին դնում, ոնց եք ձեռքներդ բարձրացնում ու պարում․․․»։

Տեսանյութեր

Լրահոս